• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Բակո Սահակյանը ընդունել է Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի պատվիրակությանը

22.10.2018   22:15

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Պասկալ Դոլլի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:

Ողջունելով Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի եւ ԱՀ Մարտունու շրջանի Շեխեր գյուղի միջեւ բարեկամության հռչակագրի ստորագրումը` Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Ֆրանսիայի վարչական շրջանների եւ միավորների հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը թույլ է տալիս կյանքի կոչել տարբեր ծրագրեր սոցիալ-տնտեսական, մարդասիրական եւ հասարակական ոլորտներում:

Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր