• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ Գրեգ Ջերեջյանին

20.10.2018   01:00

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ Գրեգ Ջերեջյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը կարևորել և բարձր է գնահատել հիմնադրամից կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և նշել, որ դրանք նպաստում են տարբեր ոլորտների զարգացմանն ու առկա խնդիրների լուծմանը: 

Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ կառավարությունը պատրաստ է սերտորեն համագործակցել հիմնադրամի հետ՝ վերջինիս ծրագրերն արդյունավետ իրականացնելու գործում: Գրեգ Ջերեջյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը, մասնավորապես, կրթության, առողջապահության, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում: Հիմնադրամի փոխնախագահը տեղեկացրել է, որ Մեղրիում նախատեսում են իրականացնել մշակութային ժառանգության պահպանմանը միտված խոշոր ծրագիր, որը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է հիմնադրամի նախաձեռնած ծրագրերն ու նշել, որ նշված ոլորտների զարգացման նպատակով կառավարությունը ևս նախատեսում է տարբեր նախագծեր: Վարչապետի պաշտոնակատարը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով նշված ոլորտներում կապահովվի առաջընթաց և զարգացում:

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր