• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ՀՀԿ-ում քննարկումները շարունակվում են. ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չկա

20.10.2018   00:53

 Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Արմեն Աշոտյանը, անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե ՀՀԿ-ն որոշում է կայացրել մասնակցել սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հիշեցրեց, որ «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկություններ է հրապարակել նախօրերին կայացած ՀՀԿ ԳՄ նիստի վերաբերյալ, որում նման տեղեկություն չկա:

«Եթե լիներ նման որոշում, ապա ես ինքս դա կհրապարակեի: Կուսակցությունում քննարկում ենք, վերլուծում ենք, հետազոտություններ ենք անում, ուսումնասիրում ենք իրավիճակը, ծանր ու թեթև ենք անում: Ես ու բազմաթիվ այլ ընկերներ կողմնակից ենք մասնակցության, նաև  ռազմավարության նախագիծ ենք առաջարկում, որոշ մեր գործընկերներ այդ տեսակետը չեն կիսում: Մենք շտապելու կարիք չունենք, որովհետև արտահերթ ընտրություններն անգամ դեռ նշանակված չեն: Որևէ կուսակցություն ցուցակ չի հրապարակել, ընտրությունները նշանակված չեն, կարիք չկա ՀՀԿ-ին շտապեցնելու: Հասկանում եմ հետաքրքրությունը, ինտրիգը, հասկանում եմ նաև լրատվամիջոցների հետաքրքրությունը, բայց մեզ մի շտապեցրեք, որովհետև մենք ժամանակացույցի մեջ ենք»,- մանրամասնեց Աշոտյանը:

Նա հավելեց՝ երբ լինի արտահերթի անցկացման որոշում, ժամանակացույց լինի, այդ ժամանակ կուսակցությունը վերջնական իր դիրքորոշումը կներկայացնի: Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ հիմա իրենց կուսակցական աշխատանքների ժամանակն է:

Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, թե ՀՀԿ-ն որոշել է մասնակցել սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր