• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Ռոբերտ Քոչարյանը չի հստակեցրել քաղաքական գործընթացներին իր մասնակցության ձևաչափը

15.10.2018   19:35

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Բլումբերգ»-ին տված հարցազրույցում հերթական անգամ անդրադարձել է իր քաղաքական ապագային, հաղորդում է երկրորդ նախագահի գրասենյակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ ցանկանում է աջակցել քաղաքական համակարգում հավասարակշռության ակտիվ ձևավորմանը:

Հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում դա անել, ՀՀ երկրորդ նախագահը պատասխանել է.

«Դառնալ դրա մասնակիցը, առաջին հերթին՝ տեսակետներ արտահայտելով, երկրորդ՝ ակտիվ փոխգործակցությամբ այլ քաղաքական ուժերի հետ, օգտագործելով ամբողջ այն գործիքակազմը, որով, սովորաբար, մասնակցում են քաղաքական գործընթացներին։ Դա կարող է լինել և անձնական մասնակցություն, կարող է լինել համագործակցություն, կարող է լինել պարզապես ակտիվ դիրքորոշում Հայաստանի քաղաքական հարթակում. դիրքորոշում՝ հասարակությանը մտահոգող հարցերի և ընդհանուր իրավիճակի վերաբերյալ։ Այսինքն՝ այստեղ բավականին լայն շրջանակ է»։

Նա հավելել է, որ ամենակարևորն իր  համար այն էր, որ չի կարելի հեռու մնալ տեղի ունեցող իրադարձություններից։ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ինչ-որ պաշտոն զբաղեցնելը երբեք իր համար ինքնանպատակ չի եղել։ «Ես անցել եմ ամենաբարձր պաշտոններով, որոնց մասին ցանկացած քաղաքական գործիչ կարող է երազել։ Եվ այս դեպքում դա ինձ համար ինչ-որ նոր, այսպես ասած՝ չտեսնված բան չէ, որին ձգտելու ուժգին ցանկություն լինի»,-նշել է ՀՀ երկրորդ նախագահը։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր