• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ՀՀ վարչապետը «Ֆրանս 24»-ին հայտնել է ընտրությունների և իր հրաժարականի ժամկետների մասին

10.10.2018   23:40

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին կներկայացնի իր հրաժարականը` դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանն այս մասին հայտնել է «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը:

«Ըստ էության, ընտրությունները, նախնական կարող եմ ասել, որ մոտավորապես դեկտեմբերի 9-10-ին այդ հատվածում, պլյուս-մինուս մի քանի օր, այդ հատվածում տեղի կունենան, և սրա համար, ըստ էության, ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածը»,- ասել է Փաշինյանը:

Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի կողմից «ԱԺ Կանոնանակարգ օրենքում» փոփոխություն կատարելու մասին որոշումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան ուղևորվելուց առաջ հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն անհրաժեշտ է, և դրանք պետք է տեղի ունենան դեկտեմբեր ամսվա առաջին կեսին:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր