• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ բարիկադային իրավիճակն ազդում է տնտեսության վրա

08.10.2018   23:55

Հայաստանի խորհրդարանը դե ֆակտո լուծարված է, մնում է դե յուրե լուծարվի: Այս մասին ՀՀ քննչական կոմիտեում անցկացվող կոմիտեի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ կոճակ սեղմող խորհրդարան պետք չէ: Ի դեպ, ընտրական պրոբլեմների համար մենք սովոր էինք մեղադրյալի աթոռին նստեցնել Ընտրական օրենսգիրքը, սակայն Երևանի ավագանու ընտրություններն այլ բան ցույց տվեցին: Հետևել եք, տեսել եք, որ Ընտրական օրենսգիրքը ոչ մի մեղավորություն չուներ: Նախկինում ընտրական գործընթացն ավելի շատ նմանվում էր ահաբեկչական գործողությունների շղթայի, քան ընտրությունների»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ բարիկադային իրավիճակն ազդում է տնտեսության վրա և մեր խնդիրն է դա հաղթահարել, որպեսզի երկիրը անցում կատարի բնականոն զարգացման շրջան:

Լրագրողներն անդրադարձան քաղաքական այն հնարավոր սցենարին, որ խորհրդարանի ուժերը կարող են արագ կարգով վարչապետի թեկնածու առաջադրել, որի արդյունքում Փաշինյանը կկորցնի ուժայինների նկատմամբ վերահսկողությունը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա ֆանտաստիկայի ժանրից է:

«Ժողովուրդը և մենք որևէ մեկին նման հնարավորություն չենք տա: Եթե որևէ մեկը որոշել է մտնի հայ ժողովրդին խանգարողի, և հայ ժողովրդի համար խնդիրներ ստեղծողի դերակատարման մեջ, ապա ժողովուրդը կլիկվիդացնի: Պատգամավորը պետք է ներկայացնի ժողովրդին, եթե այդպես չէ, ուրեմն պետք է նա մտածի իր մանդատի մասին: Ասում են՝ իրենք ունեն կողմնակիցներ պատրաստվում են ցույցեր անել, խնդրեմ, թող անեն: Հայաստանում երաշխավորված է ցույցեր անելու իրավունքը: Ես էլի եմ ասում, լրջորեն կքննարկեմ այդ հանրահավաքում ելույթ ունենալու հնարավորությունը»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր