Վարչապետը ներկայացրել է ՀՀԿ-ի հետ առաջին բանակցության արդյունքները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ քննարկել է արտահերթ ընտրությունների հարցը: Այս մասին հանդիպումից հետո լրագրողների հետ կայացած զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների թեմայով առաջին հանդիպումն էր:
« Մենք մտքեր փոխանակեցինք այդ հարցի վերաբերյալ և պայմանավորվեցինք, որ պետք է բանակցային գործընթաց սկսվի»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ պետք չէ մտածել, որ մեկ հանդիպման արդյունքում պետք է որոշումներ կայացվեն:
Վարչապետը ասաց, որ ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս արագ:
Վարչապետը նշեց, որ ապագա խորհրդարանում ինչ արդյունք էլ գրանցվի` քաղաքական ընդդիմությունը պակաս ներկայացված չի լինի, քան այսօր է:
«Ազգային Ժողովի 1/3-ը պետք է լինի ընդդիմադիր: Բայց դրա փոխարեն կլինի այն, որ Կառավարությունը կունենա մեծամասնություն և հնարավորություն կտա լիարժեք գործել և զբաղվել երկրի օրակարգի հարցերով: Մենք կունենանք լեգիտիմ իշխանություն և լեգիտիմ փոքրամասնություն: Եթե նույնիսկ երկրորդ քաղաքական ուժը 5 տոկոս ձայն հավաքի` նա բոնուսով կստանա այնքան ձայն, որ ինքը լինելու է առնվազն Ազգային Ժողովի 1/3-ի չափով»,- շեշտեց Փաշինյանը:
Նա հայտնեց, որ այս պահին արտահերթ ընտրությունների անցկացման մասին ՀՀԿ-ից համաձայնություն չի ստացվել:
Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ վարչապետի հետ պայմանավորվել են շարունակել բանակցությունները: Բաղդասարյանն ընդգծեց, որ եթե որևէ ուժ կողմ չլինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, ապա դրանք չպետք է կազմակերպվեն, որովհետև կազմվելիք խորհրդարանը պետք է արտահայտի բոլոր ուժերի ցանկությունը:
Նրա խոսքով` Հանրապետականը սկսելու է պատրաստվել խորհրդարանական ընտրություններին` դրանք կլինեն արտահերթ, թե հերթական, ցույց կտա բանակցությունների ընթացքը:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

