• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Շառլ Ազնավուրն օրինակելի է որպես արտիստ, ակտիվիստ և հայրենասեր. ՍերԺ Թանկյան

02.10.2018   01:19

Ամերիկահայ ռոք երգիչ Սերժ Թանկյանըցավակցություն է հայտնել  Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սերժ Թանկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Ես փորձում եմ շատ չափսոսալ այս կյանքում: Բայց այսօր ես ունեմ մեկ ափսոսանք: Երբեք չեմ հանդիպել այս անհավատալի մարդուն: Նա ոգեշնչեց աշխարհին իր երաժշտությամբ ու ֆիլմերով և  դարձավ յուրօրինակ օրինակ, թե ինչպես կարող ես դառնալ մեկ երկրի մեծ քաղաքացի, օգնել ուրիշներին: Նա օրինակելի է ինձ շատ բաներում՝ որպես արտիստ, ակտիվիստ, հայրենասեր և ինտերնացիոնալ: Մենք բոլորս կարոտելու ենք ձեզ, պարոն Ազնավուր: Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է Թանկյանը:

Հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր