• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Նիկոլ Փաշինյանն ուղևորվում է ԱԺ՝ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու համար

02.10.2018   23:38

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայից ուղևորվում է Ազգային ժողովի շենք՝ պատգամավորների և քաղաքական ուժերի հետ ստեղծված իրավիճակը հաղթահարելու շուրջ բանակցություններ վարելու համար: Այդ մասին վարչապետը նշեց հանրահավաքի ժամանակ:

«Ես այժմ Դեմիրճյան փողոցով կգնամ Ազգային ժողով, այդ ընթացքում տեղի չի ունենա ոչ մի այլ բան, ոչ մի թուփ, ոչ մի ավտոմեքենա, ոչ մի ծառ, ավտոմեքենա չի վնասվի: Ես կգնամ, մուտք կգործեմ ԱԺ տարածք, որպեսզի բանակցեմ նաև այնտեղ գտնվող պատգամավորների և քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ դա կանի սիրո և համերաշխության կարգախոսի ներքո:   

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հոկտեմբերի 2-ի երեկոյան հավաքվել են Ազգային ժողովի շենքի մոտ: «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետը նշել էր, որ ինքը տեղեկություն է ստացել, որ ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել և պատրաստվում է կողմ քվեարկել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծին, որի համաձայն՝ Ազգային ժողովի նիստի աշխատանքները որևէ պատճառով խոչընդոտելու դեպքում այն կարող է ընդհատված համարել: Ազգային ժողովն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունեց Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:   

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր