• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Քուվեյթի ԱԳ նախարարի հետ

29.09.2018   00:16

Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի և Քուվեյթի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սաբահ Ալ-Խալիդ Ալ Սաբահի հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  նախարարները նշեցին, որ այս տարի լրանում է Հայաստանի և Քուվեյթի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչը լավ հնարավորություն է ամփոփելու անցած ճանապարհը և ուղենշելու հարաբերությունների հետագա զարգացման համար առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Այս համատեքստում արտգործնախարարները կարևորեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների պարբերական անցկացումը:

Զրուցակիցները հանգամանալից անդրադարձան երկկողմ օրակարգին և բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, կարևորեցին քաղաքական երկխոսության աշխուժացումը, ինչպես նաև զբոսաշրջության, մշակութային, գիտակրթական, նորարարական ոլորտներում համագործակցության ընդլայնումը և խորացումը՝ այդ թվում միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացման միջոցով:

Հայաստանի և Քուվեյթի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բարձր գնահատեցին Քուվեյթի հայ համայնքի դերը որպես երկու բարեկամ երկրներին կապող օղակ:

Հայաստանի և Քուվեյթի արտգործնախարարները քննարկեցին մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցեր: Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ջանքերը։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր