• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ԱԺ քննիչ հանձնաժողովը քննության է հրավիրելու նաև ԱԱԾ և ՀՔԾ պետերին, վարչապետին

26.09.2018   23:45

ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման հարցը քննելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը քննության է հրավիրելու մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Արմենպրես»ի  հաղորդմամբ՝ հանձնաժողովի երկրորդ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում լրագրողի հարցին ի պատասխան այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:

«Հարցումների արդյունքում ստացված տեղեկատվության արդյունքում կազմելու ենք հանձնաժողով հրավիրման ենթակա անձանց ցուցակը: Առաջանալու է նաև այլ անձանց հրավիրելու անհրաժեշտություն: Գաղտնիության ապահովման և դրա համար պատասխանատու սուբյեկտների ներգրավումն առաջնահերթ է, որպեսզի մենք վստահ լինենք, որ ոչ ոք չի կարող դառնալ ապօրինի գաղտնալսման զոհ»,-ասաց Կոստանյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե կարելի՞ է ենթադրել, որ հրավիրվելու են ԱԱԾ, ՀՔԾ պետերը, վարչապետը, զրույցում հիշատակվող դատավորը, Կոստանյանն ասաց. «Տրամաբանական է, որ նշված անձինք ինչ-որ փուլում հրավիրվելու են հանձնաժողովի նիստերին»:

ԱԺ կանոնակարգի համապատասխան հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը դիմել էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ «Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով քննիչ հանձնաժողով» ստեղծելու համար: Ստեղծված հանձնաժողովը քննելու է ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման մանրամասները: Հանձնաժողովի առաջին նիստը կայացել էր սեպտեմբերի 19-ին: Դրա կազմում են ՀՀԿ-ից՝ Գևորգ Կոստանյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ալիկ Սարգսյանը, Ռուստամ Մախմուդյանը, Կորյուն Նահապետյանը, «Ելք» դաշինքից՝ Հովիկ Աղազարյանը, Ալեն Սիմոնյանը, «Ծառուկյան» դաշինքից՝ Գևորգ Պետրոսյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահե Էնֆիաջյանը, իսկ ՀՅԴ-ից` Սպարտակ Սեյրանյանը:

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր