• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ

22.09.2018   12:02

 Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ: Նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում Արցախի պաշտպանության նախարարն ընդգծեց, որ հրադադարի ռեժիմի որոշակի խախտումներ հակառակորդի կողմից լինում են, սակայն դրանք հիմնականում սահմանափակվում են հրաձգային զենքերից արձակած կրակոցներով:

«Կարելի է ասել խոշոր տրամաչափերով զենքերից ոչ մի խախտում չկա: Աշխատում ենք այդ խախտումներին պատասխան տալ, եթե կա դրա անհրաժեշտությունը: Մենք ամեն մի կրակոցի պատասխան չենք տալիս: Այդ առումով, երբ գտնում ենք, որ անհրաժեշտ է, միայն այդ ժամանակ ենք պատասխան տալիս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Մնացականյանը:

Նա հավելեց, որ հայկական զինված ուժերի սպառազինությունը բավարար է հակառակորդին համարժեք պատասխան տալու համար: «Մենք  ունենք տարբեր գործողությունների, տարբեր խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ միջոցներ: Մեր սպառազինությունը միշտ էլ լրացվում է նոր տեսակներով և քանակական, և որակական առումով:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր