• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին

22.09.2018   12:59

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնական կայքէջը, դեսպանի թեկնածուն Ռուսաստանի և նախկին Խորհրդային երկրների հարցերով փորձագետ Լինն Թրեյսին է  (Lynne Մ. Tracy), ով ներկայում զբաղեցնում է ԱՄՆ պետդեպում Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը: Նոր դեսպանի նշանակումը դեռ պետք է հաստատվի ԱՄՆ Սենատի կողմից:

Լինն Թրեյսին զբաղեցրել է Մոսկվայում, Աշխաբադում և Աստանայում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնը, եղել է ԱՄՆ պետքարտուղարի` Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի առաջին օգնականը և տիրապետում է ռուսերեն լեզվին:

Ներկայում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցնում է Ռիչարդ Միլսը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր