• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Փաշինյան-Թրամփ հանդիպման գործընթացը ժամանակ է պահանջում, աշխատում ենք ԱՄՆ գործընկերների հետ. ԱԳ նախարար

20.09.2018   23:52

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կազմակերպելու գործընթացն ընթացքի մեջ է և այն կհասնի իր հանգուցալուծմանը:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:   

«Փաշինյան-Թրամփ հանդիպման համար գործընթացը ժամանակ է պահանջում, աշխատում ենք ԱՄՆ գործընկերների հետ, այդ հարցը կհասնի իր հանգուցալուծմանը:  Մոտ ժամանակներս կլսենք երկու երկրների պաշտոնյաների՝ տարբեր մակարդակների հանդիպումների մասին, որոնք կբերեն այդ հանդիպմանը: Ներկայումս հնարավոր չէ, որ հապճեպ հանդիպում լինի»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Հարցին՝ արդյոք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում Փաշինյան-Թրամփ հանդիպում չի սպասվում, նախարարն ասաց. «Մենք հիմա չենք սպասում, որ Նյու- Յորքում հանդիպում լինի»:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր