• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին հանդիպելու է ֆրանսահայերի հետ

14.09.2018   00:20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին Փարիզում հանդիպելու է ֆրանսահայերի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյազնը «Ֆեյսբուք»-ի իր էջում մասնավորապես գրել է. «Վաղը Փարիզի ժամանակով 19.30-ին Փարիզի Pavillon Gabriel սրահում (5 , Avenue Gabriel, 75008 Paris) հանդիպում կունենամ ֆրանսահայերի հետ: Սիրելի հայրենակիցներ, հրավիրում եմ բոլորիդ»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ: Փաշինյանին օդանավակայանում դիմավորել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Վարչապետ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին ծաղիկներ կխոնարհի Փարիզում Կոմիտասի առջև:

Նախատեսվում է, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր