• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Արա Բաբլոյանը Հայաստանում նկատում է ժողովրդավարության դինամիկ առաջընթաց

14.09.2018   00:01

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը  վստահ է՝ Հայաստանն անցյալ տարիների ընթացքում ժողովրդավարության առումով դինամիկ առաջընթաց  է կատարել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաբլոյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Նախագահի, վարչապետի, Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպումներից հետո հիմնական շեշտերից մեկը, որը ես դնում  եմ, հետևյալն է՝ մենք անցյալ տարիների ընթացքում ժողովրդավարության առումով դինամիկ առաջընթաց ենք կատարել: Երբեք իրավունք չունենք հետադարձ քայլեր անելու»,- ասաց ԱԺ նախագահն ու հավելեց՝ ներկայում պետք է ժողովրդավարությունն է՛լ ավելի ամրապնդել:

Անդրադառնալով սեպտեմբերի 12-ին կառավարության անդամների հետ ԱԺ-ում հարց-պատասխանին, նշեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի համար հավելյալ ժամանակի հնարավորություն էր տվել, որպեսզի նրա ելույթն ավարտվեր Ազգային ժողովում, այլ ոչ թե հանրահավաքում: «Դա ավելի ճիշտ մոտեցում է: Լուրջ հարցերը մենք պետք է քննարկենք, հարցեր բարձրացնենք և դրանց պատասխաններ ստանանք այն մարմնում, որտեղ քաղաքական ուժերը ներկայացված են»,- եզրափակեց Բաբլոյանը:

Սեպտեմբերի 12-ին ԱԺ և կառավարության անդամների միջև հարց ու պատասխանի ժամանակ Արա Բաբլոյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ելույթն ավարտելու հավելյալ ժամանակ էր տվել: Վարչապետն այդ ելույթում  պատմում էր, թե  ինչի արդյունքում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար, Մարտի 1-ի քրեական գործով մեղադրյալ  Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել գրավով ազատ արձակելու որոշում:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր