• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ՀՀ ԱԳ նախարարը բացման խոսք կասի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին

12.09.2018   23:11

ՀՀ ԱԳ նախարարը բացման խոսք կասի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված քննարկմանը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով գտնվում է Ժնևում՝ մասնակցելու մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին: Վաղը կայանալիք «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված բարձր մակարդակի թեմատիկ քննարկմանը նախարարը հանդես կգա բացման խոսքով»,- ասաց Բալայանը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր