• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Արա Բաբլոյանը սահմանադրական փոփոխությունները պատկերացնում է միայն քաղաքական կոնսենսուսի միջոցով

12.09.2018   00:25

 ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սահմանադրական փոփոխությունները պատկերացնում են միայն քաղաքական կոնսենսուսի, քննարկումների միջոցով:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` Բաբլոյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«Մենք դեռ սահմանադրական փոփոխությունների առաջարկություն չենք ստացել: Սակայն դա կարող է լինել միայն քաղաքական ուժերի քննարկման և կոնսենսուսի արդյունք: Սահմանադրական փոփոխությունը չի կարող լինել մեկ կամ երկու քաղաքական գործչի ցանկության արդյունք»,-ասաց ԱԺ նախագահն ու հավելեց` փոփոխությունները պատկերացնում է միայն քննարկումների և բանակցությունների միջոցով:

Անդրադառնալով հնարավոր արտահերթ խորհդարանական ընտրութուններին՝ նա ասաց, որ  հստակ ժամկետ չի կարող նշել: ԱԺ-ում ստեղծել են համապատասխան աշխատանքային խումբ, որը աշխատում է օրենսդրական փոփոխությունների ուղղությամբ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր