Նախագահ Արմեն Սարգսյանը վստահ է` Փաշինյան-Պուտին հանդիպումն անցնելու է բարեկամական մթնոլորտում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը անդրադարձել է սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կայանալիք հանդիպմանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ ակնկալիքներ կան վարչապետ Փաշինյանի և նախագահ Պուտինի հանդիպումից, Արմեն Սարգսյանը պատասխանեց, որ ցանկացած հանդիպում մեծ երկրի ղեկավարի հետ շատ կարևոր և էական է Հայաստանի իշխանության համար: Մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի:
ՀՀ նախագահը միևնույն ժամանակ նշեց, որ ամեն հանդիպումից ինչ-որ կարևոր բան սպասել պետք չէ:
«Ես չեմ կարծում, որ հանրությունն ամեն անգամ հանդիպումներից պետք է սպասելիքներ ունենա, որովհետև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները դարերի հարաբերություններ են»,- ասաց նա:
Նախագահը վստահ է, որ այդ հանդիպումն անցնելու է շատ լավ ու բարեկամական մթնոլորտում, և նման հանդիպումները հաճախակի բնույթ են կրելու:
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների լարվածության վերաբերյալ կարծիքների մասին՝ նախագահն ասաց, որ հայ-ռուսական հարաբերություններում երկարաժամկետ և խոր լարվածություն չի տեսնում ու չի սպասում: Նախագահը նաև չի կարծում, որ այդպիսի բան երբևէ կլինի:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

