• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Ամերիկահայ Մայք Սարյանի նվիրաբերած մեծաքանակ բուժտեխնիկական հասցեական կուղղվի մարզերին

07.09.2018   22:33

 Ամերիկահայ հայտնի առողջապահության կազմակերպիչ Մայք Սարյանի կողմից Հայաստանին նվիրաբերված մեծաքանակ բուժսարքավորումներն ու պացիենտների սպասարկման օժանդակ տեխնիկան կբաշխվի մարզային բուժհաստատություններին: Մարզերի կենտրոնների մի մասն իրապես ունի վերազինման կարիք, և այս սարքավորումները խիստ հասցեական կհասնեն դրանց` շեշտել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` տրամադրված բուժտեխնիկայի պահման պահեստ շրջայցի ժամանակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նվիրաբերված շուրջ 1000 սարք-սարքավորումները ներառում են ուլտրաձայնային հետազոտության և էլեկտրոսրտագրության, շարժական ռենտգեն սարքավորումներ, բիոքիմիական անալիզատորներ, որոնց միջոցով հնարավոր է միաժամանակ մի քանի տասնյակ հիվանդի անալիզի պատասխան ստանալ, գեներատորներ, անզգայացման սարքեր, դեֆիբրիլյատորներ, պուլսօքսիմետրեր, ասպիրատորներ, ստերիլիզատորներ, արտածծման պոմպեր, հիվանդի հսկման մոնիտորներ, ցենտրիֆուգաներ: Մայք Սարյանի օժանդակությամբ կողմից Հայաստանին տրամադրվել են նաև ֆունկցիոնալ մահճակալներ, վիրահատական սեղաններ և այլն:

Սա Մայք Սարյանի առաջին նվիրաբերությունը չէ Հայաստանին, և նախարար Թորոսյանը մեծապես կարևորել է աջակցությունն ու շեշտելով, որ Հայաստան նրա առաջիկա այցի ընթացքում անպայման անձամբ կփոխանցի իր շնորհակալական խոսքը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր