• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Վախճանվել Է Իոսիֆ Կոբզոնը

30.08.2018   23:23

Կյանքի 81-րդ տարում վախճանվել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետդումայի մշակույթի կոմիտեի առաջին փոխնախագահ Իոսիֆ Կոբզոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երգչի կնոջ օգնականը:

Հուլիսին ՌԴ Պետդումայի աղբյուրները հայտնել Էին, որ Կոբզոնը հոսպիտալացվել Է: Օգոստոսի 7-ին երգիչը դուրս Էր գրվել հիվանդանոցից: Կոբզոնի առողջության հետ կապված խնդիրներն սկսվել են 2001 թվականին: 2004 թվականին նրա մոտ հայտնաբերվել Է ուռուցքաբանական հիվանդություն, որից հետո նրան առաջին վիրահատությունն են արել: 2009 թվականին երգիչը ենթարկվել Է եւս մեկ վիրահատության: 2015 թվականին Կոբզոնը հայտնել Էր, որ իրեն պետք Է վիրահատեն Իտալիայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր