• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Կառավարությունը հաստատեց Ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը

30.08.2018   23:24

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախագծով առաջարկվում է ռազմարդյունաբերական համալիրի արդյունավետ և լիարժեք աշխատանքն ապահովելու նպատակով սահմանել ռազմարդյունաբերական հանձնաժողովի հիմնական խնդիրները և գործունեության բնագավառը, հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումն ու հաստատել հանձնաժողովի անհատական կազմը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը (հանձնաժողովի նախա­գահ), ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար (հանձ­նա­­ժողովի նա­խա­­գահի տեղակալ), ՀՀ պաշտպանության նախարարը, ՀՀ արտաքին գործերի նախարարը, Տնտեսական զարգացման և ներ­դրում­ների նախարարը, Ֆինանսների նախարարը, Տարածքային կառավարման և զար­գաց­ման նախարարը, Արտակարգ իրավիճակների նախարարը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվա­կան տեխնոլոգիաների նախարարը, Կրթության և գիտության նախարարը, Ազգային անվտանգության ծառայու­թյան տնօրենը, Ոստիկանության պետը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահը, Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը (հանձնաժողովի քարտուղար), Գիտությունների ազգային ակա­դեմիայի նախագահը:

Նախագծով հաստատվում է ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը, որը կսահմանի ռազմարդյունաբերական հանձնաժողովի լիազորություններն ըստ օրենքի և կկանոնակարգի բնագավառում իրականացվող գործառույթները:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր