• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵԶԲ վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովին

15.08.2018   22:01

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ԵԶԲ-ի միջև համագործակցությունը և կարևորել փոխգործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը շահագրգռված է համատեղ ներդրումային նոր ծրագրերի իրականացմամբ և երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացմամբ:

Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահը հավելել է, որ բանկը ցանկություն ունի Հայաստանում առավել ընդլայնել իր գործունեությունը և պատրաստ է քննարկել տարբեր ուղղություններով նոր նախագծերի իրականացման հնարավորությունները:

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ համագործակցության հեռանկարներին վերաբերող տարբեր հարցեր: 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր