Գորիսը Հռչակուած է 2018 Թուականի ԱՊՀ Մշակութային Մայրաքաղաք

Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալպանտեան Թաշքենթի մէջ մասնակցած եւ ելոյթ ունեցած է ԱՊՀ ԱԳ նախարարներու խորհուրդի նիստին:
Արտաքին գործոց նախարարներու խորհուրդի նիստը սկսած է նեղ ձեւաչափով, ապա շարունակուած ընդլայնուած կազմով՝ պատուիրակութիւններու մասնակցութեամբ:
ԱԳՆ մամուլի ծառայութեան հաղորդմամաբ` նիստի օրակարգին մէջ ընդգրկուած եղած են կազմակերպութեան գործունէութեան արդիւնաւէտութեան բարձրացման, արտաքին քաղաքական գերատեսչութիւններու միջեւ խորհրդատուութիւններու իրականացման, արդի իրողութիւններուն կառոյցի արդիականացման հարցեր:
Արտաքին գործոց նախարարները յայտարարութիւն ընդունած են քրիստոնեաներու, մահմետականներու եւ այլ դաւանանքներու ներկայացուցիչներու նկատմամբ անհանդուրժողականութեան եւ խտրականութեան անթոյլատրելիութեան մասին:
ԱՊՀ անդամ երկիրներու արտաքին քաղաքական գերատեսչութիւններու ղեկավարները անդրադարձած են իրաւապահ, համացանցային անվտանգութեան, մշակութային, կրթական ոլորտներու մէջ համագործակցութեան սերտացման հարցերուն:
ԱԳ նախարարներու խորհուրդը որոշած է հաւանութիւն տալ Հայաստանի Գորիս քաղաքը որպէս 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշման նախագիծին:
Նիստին մասնակիցները քննարկած են եւ հաւանութեան արժանացուցած են 16 փաստաթուղթերու նախագիծեր:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

