Հայրենի Տնտեսութիւն Կիւմրիի Մէջ Ստեղծուելիք Կարի Գործարանը 700-800 Աշխատատեղ Պիտի Ապահովէ

12 միլիոն ԱՄՆ տոլար արժէքով ներդրումային ծրագիրին ծիրէն ներս՝ կը նախատեսուի Կիւմրիի մէջ հիմնել կարի գործարան` 700-800 աշխատատեղի ստեղծումով: «Սաստեքս» ընկերութեան շէնքի շինարարական հրապարակին վրայ շրջայցին ընթացքին՝ ՀՀ վարչապետը ծանօթացած է կատարուած աշխատանքներուն:
Կառավարութեան հասարակայնութեան հետ կապերու վարչութեան հաղորդած տեղեկութիւններով՝ «Սաստեքս» ՍՊԸ տնօրէն Քրիստիան Կելեճին վարչապետին տեղեկացուցած է, որ ամբողջութեամբ աւարտին հասած են հիմքերուն ամրացման աշխատանքները, շէնքը կայուն է երկրաշարժի դէմ եւ գրեթէ պատրաստ շահագործման, մնացած են ներքին եւ արտաքին յարդարման, ելեկտրական հոսանքագիծերու կառուցման աշխատանքները:
Գործարանը բաղկացած պիտի ըլլայ 5 շինութենէ: Մարզային հիւանդանոցին շէնքը պիտի ծառայէ իբրեւ ուսումնական կեդրոն, ուր պիտի տեղաւորուի նաեւ ընկերութեան վարչական մասը, պատրաստ արտադրանքի ցուցադրութեան սրահը: Արտադրանքին 90 տոկոսը պիտի արտահանուի:
Քրիստիան Կելեճին նաեւ նշած է, որ նորակառոյց գործարանին մօտ կան տնակներ, որոնք տարածքէն հեռացնելէ ետք՝ այնտեղ ապրող ընտանիքներուն բնակարանով ապահովելու խնդիր կ’առաջանայ, եւ այդ նպատակով՝ նոյն տարածքին մէջ՝ 16 ընտանիքի համար կը կառուցուին միայարկ տուներ, որոնք պիտի տրամադրուին անհատոյց: Նշուած է, որ առաջին 8 տունը պատրաստ պիտի ըլլան այս տարուան Յուլիսին:
Ներկայացնելով «Սաստեքս»-ի զարգացման յետագայ քայլերը` ընկերութեան տնօրէնը կառավարութեան ղեկավարին դիմած է երկաթուղագիծի մօտ գտնուող չօգտագործուող շինութիւնները եւս իրենց տրամադրելու խնդրանքով: Ողջունելով կերպասագործութեան արդիւնաբերութեամբ զբաղող ձեռնարկութեան ընդլայնման ծրագիրները` կառավարութեան ղեկավարը պատրաստակամութիւն յայտնած է աջակցելու այդ հարցով:
Կարէն Կարապետեան եղած է նաեւ Կիւմրիի թիւ 21 «Օյունճեան» միջնակարգ դպրոց-վարժարան: Վարչապետը նախ դիտած է վարժարանի սաներուն պատրաստած երաժշտական ելոյթը, ապա՝ ծանօթացած դպրոցի 2-րդ մասնաշէնքի կառուցման աշխատանքներուն: Կառավարութեան ղեկավարին տեղեկացուցած են, որ վարժարանի 2-րդ մասնաշէնքին բացումը կը նախատեսուի այս տարի:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

