Պարոնուհի Քերոլայն Քօքս Ուխտագնացութիւն Կազմակերպած է Դէպի Արցախ

Դարձեալ Արցախ կը գտնուի հայ ժողովուրդի բարեկամ, Մեծ Բրիտանիոյ խորհրդարանի լորտերու պալատի անդամ պարոնուհի Քերոլայն Քօքս՝ խումբ մը ուխտագնացներու հետ: Այս մասին կը յայտնէ Artsakhpress-ը։
Աղբիւրի համաձայն Քաշաթաղի «Մերան» պաշտօնաթերթի խմբագիր Զոհրապ Ըռքոյեան յատնած է, որ ուխտագնացները պիտի գիշերեն Բերձորի՝ Հակարի գետի ափին ստեղծուած բանակավայրի մէջ:
Բերձորի մուտքի մօտ հիւրերը դիմաւորած են Քաշաթաղի շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալներ՝ Արտուշ Մխիթարեանը, Յակոբ Սայամեանը եւ աշխատակազմի ղեկավար Դաւիթ Դաւթեանը:
Պարոնուհի Քօքս իր խօսքին մէջ նշեց, որ Արցախը իրեն համար հարազատ երկիր է պատերազմի տարիներէն ի վեր: Քերոլայն Քօքս իր խումբի անդամներուն, որոնց մեծ մասը առաջին անգամ է որ Արցախ կու գան, պատմեց գոյամարտի եւ արցախցիներու հերոսական պայքարի մասին: Խօսելով Քաշաթաղի շրջանի մասին ան նկատեց, որ հայ ժողովուրդը մշտապէս աւերակներու վրայ հիմնած ու ծաղկեցուցած է իր երկիրը:
Ուխտագնացութեան մասնակիցները քալելով Բերձորէն պիտի ուղղուին Շուշի եւ Ստեփանակերտ:
Նշենք, որ ուխտագնացներու շարքերուն մէջ են նաեւ Արցախեան գոյամարտի մասնակից հաշմանդամներ, որոնք բուժուած են Ստեփանակերտի Քերոլայն Քօքսի անուան վերականգնողական կեդրոնը: Անոնք իրենց երախտագիտութիւնը յայտնած են պարոնուհիին՝ օժանդակելու եւ նման բժշկական հաստատութիւն հիմնելու համար, այնտեղ ուր բուժուած են բազմաթիւ հաշմանդամ ազատամարտիկներ: Ապա արտերկրէն ժամանած բոլոր ուխտագնացները, իբրեւ նուէր ստացած են Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող գիրքեր ու սկաւառակներ, որոնք յատկացուած են Հայաստանի կառավարութեան կողմէ:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

