• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսուել են Միւռոնօրհնութեան նախապատրաստական աշխատանքները

20.08.2015   16:00

Օգոստոսի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսուեցին Միւռոնօրհնութեան նախապատրաստական աշխատանքները: Երեկոյեան ժամերգութիւնից յետոյ ձիթաիւղով լի արծաթէ կաթսան դրուեց Մայր Տաճարի Աւագ Խորանին` փակուելով շղարշէ ծածկոցով: Այսուհետ ամէն օր` մինչեւ Միւռոնօրհնէքը, երեկոյեան ժամերգութիւնից յետոյ կը կատարուի ձիթաիւղի օրհնութեան աղօթք:

Այս տարի Միւռոնօրհնութիւնը տեղի կունենայ սեպտեմբերի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որի ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Եկեղեցու նուիրական սրբութիւններով կօրհնի սրբալոյս Միւռոնը: Ապա նոր օրհնուած Միւռոնը կբաշխուի Հայ Եկեղեցու բոլոր թեմերին:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր