Հայաստանի Կառավարութիւնը 30 Միլիոն Տոլարով Կը Վաճառէ Մարզահամերգային Համալիրը

ՀՀ կառավարութիւնը իր վերջին նիստին ընթացքին որոշեց՝ պաշտպանութեան նախարարութեան «Կարէն Տեմիրճեանի անուան մարզահամերգային համալիր»ի ամրացուած եւ Հայաստանի սեփականութիւնը հանդիսացող գոյքը վերստանձնել եւ սեփականաշնորհել:
Որոշուեցաւ, որ ուղղակի վաճառքի ձեւով սեփականաշնորհման ենթակայ անշարժ գոյքի վաճառքի գինը 30 միլիոն տոլարին համարժէք դրամ է: Գնորդը «ՆՏԱԱ ինվեսթմընթ կրուփ» ընկերութիւնն է:
Ընկերութիւնը պարտաւոր է վեց ամիս ժամկէտով եւ առնուազն 55 հազար դրամ նուազագոյն աշխատավարձով աշխատանքային պայմանագիր կնքել՝ Մարզահամերգային համալիրին մէջ փաստացի աշխատող 99 աշխատողի հետ, պահպանել «Կարէն Տեմիրճեանի անուան մարզահամերգային համալիր» անուանումը, պահպանել մարզամշակութային համալիրի օգտագործման ուղղուածութիւնը, 10 տարուան ընթացքին իւրաքանչիւր տարի ապահովել՝ Հայաստանի կառավարութեան դիմումով համապատասխան նշանակութիւն ունեցող մինչեւ 5 ձեռնարկ, բայց ոչ աւելի քան տարեկան 12 օր տեւողութեամբ, անվճար կազմակերպումը, համալիրի տարածքին մէջ քաղաքացիներուն համար ապահովել Ծիծեռնակաբերդ այցելելու անարգել ու անվճար իրաւունք` հողատարածքի նկատմամբ սեփականութեան իրաւունք ձեռք բերելու պարագային:
Կառավարութիւնը նաեւ համաձայն գտնուած է ընկերութեան ներդրումային ծրագիրին:
«ՆՏԱԱ ինվեսթմընթ կրուփ»ը նպատակ ունի Մարզահամերգային համալիրի ձեռքբերման եւ յարակից տարածքի կառուցապատման միջոցով իրականացնել հսկայ ներդրումային ծրագիր՝ նորոգել Մարզահամերգային համալիրի շէնքը, իրականացնել կառուցապատում եւ ստեղծել ընտանեկան ուղղուածութեան համալիր կեդրոն, որ իր տեսակին մէջ առաջինը պիտի ըլլայ ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ շրջանին մէջ: Այդ մէկը պիտի ներառէ պանդոկներ, փակ ջրաշխարհ, համերգային սրահներ, հանդիպումներու սրահներ, ճաշարաններ, խանութներ եւ խաղատուն:
Ծրագիրի իրականացումը նախատեսուած է եկող չորս տարուան ընթացքին, ընդհանուր ծախսը` ներդրումներուն չափը, պիտի գերազանցէ 100 միլիոն տոլարը: Պիտի ստեղծուի առնուազն 250 աշխատատեղ:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

