Հայոց Ցեղասպանութեան 100-րդ Տարելիցի Մեծ Ձեռնարկները Պիտի Մեկնարկեն Մարտին

Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջեցառումներուն գագաթնակէտը պիտի ըլլայ Ապրիլ 22-24-ի ձեռնարկները, բայց մինչեւ այդ եւ անկէ ետք եւս թէ Հայաստանի, թէ արտերկրի մէջ կը սպասուին գիտական, կրթական, քաղաքական, մշակութային բնոյթի տարբեր արարողութիւններ: Յունուար 30-ին լրագրողներու հետ հանդիպման ժամանակ այս մասին յայտնեց Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած ձեռնարկները համակարգող Վիգէն Սարգսեանը: “Առաջին խոշոր միջոցառումը մարտի 18-20-ին է` միջազգային մետիա ֆորումը, այն կոչուելու “Արարատի ստորոտին”, որն այս տարի ամբողջովին նուիրուած է լինելու Հայոց ցեղասպանութեան տարելիցին: Մենք աշխատում ենք տարածաշրջանային յանձնախմբերի հետ, որպէսզի այդ մետիաֆորումին ներկայ լինեն տարբեր միջազգային, տարածաշրջանային ազդեցիկ լրատուամիջոցները”,-“Արմէնփրես”-ի փոխանցմամբ` ըսած է Վիգէն Սարգսեան:
Ապրիլին 22-23-ին պիտի կայանայ “Ընդդէմ ցեղասպանութեան յանցագործութեան” միջազգային հասարակական, քաղաքական ֆորումը, որ հարթակ պիտի ըլլայ խօսելու ոչ միայն Հայոց ցեղասպանութեան, այլ նաեւ ցեղասպանութիւն յանցագործութեան մասին:
Վիգէն Սարգսեան անդրադարձաւ նաեւ Հայ Առաքելական Եկեղեցւոյ կողմէ Հայոց ցեղասպանութեան նահատակներու սրբադասման կարգին` առանձնայատուկ կարեւորելով այն փաստը, որ սրբադասումը յստակ թիւեր չի նախատեսեր:
Ապրիլ 23-ին Հանրապետութեան հրապարակին մէջ պիտի կայանայ համաշխարհային հռչակ վայելող “System of a down” ռոք խումբի համերգը: Վիգէն Սարգսեանի խօսքով` խորհրդանշական է այն, որ հայերէն բաղկացած այս խումբի անդամները մեծ պայքար տարած են Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման ուղղութեամբ եւ անոնց վստահուած է արուեստի ոլորտին մէջ բարձրաձայնել հարցը: “Կազմակերպական կոմիտէն որոշեց, որ շատ ճիշտ կը լինի, եթէ 100-րդ տարելիցի օրը այս պահանջը մշակոյթի ոլորտում հնչեցնեն հէնց իրենք` որպէս միասնականութեան եւ պահանջատիրութեան առաջամարտիկների երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ”,-յայտնած է Վիգէն Սարգսեանը: Բացի այդ` խումբը 10 խոշոր համերգներ պիտի ունենայ Լոնտոնի, Ամսթերտամի, Պելճիքայի, Մոսկայի, շարք մը այլ քաղաքներու մէջ: Այդ համերգներու թեման Հայոց ցեղասպանութիւնը պիտի ըլլայ, որ պիտի կրէ «Արթնացնել հոգիներըէ խորագիրը:
Նոյնը օրը երեկոյեան տեղի պիտի ունենայ նաեւ աւանդական դարձած ջահերով երթը, որուն այս տարի կ՛ակնկալուին մեծ թիւով մասնակիցներ:
“Ապրիլ 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում կ’անցկացուի ոգեկոչման հիմնական արարողութիւնը արտասահմանեան ներկայացուցչութիւնների մասնակցութեամբ, նախատեսւում են ելոյթներ, ժամանած պատուիրակութիւնների խօսքը: Երեկոյեան կը կանայայ դասական երաժշտութեան մեծ համերգ, որում հանդէս կը գան բոլոր այն երկրներից, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանութիւնը կամ քայլեր են կատարել այդ ուղղութեամբ”,աւելցուցած է Վիգէն Սարգսեան:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

