«Թուրքիան Չկրցաւ Ձերբազատիլ Ներքին Թապուներէն». Էդուարդ Նալպանտեան

«Թուրքական իշխանութիւնները վերջին հինգ-վեց տարում մեծ հնարաւորութիւն ունէին օգտագործել պատմական առիթն ու վաւերացնել հայ-թուրքական արձանագրութիւնները, կեանքի կոչելու ժողովուրդների միջեւ մերձեցման գործընթացը: Աւաղ, իրենց ներքին թապուներից չկարողանալով ձերբազատուել, շարունակեցին առիթը բաց չթողել ժխտելու Հայոց Ցեղասպանութիւնը, հայ ժողովրդի, Հայաստանի նկատմամբ, մեղմ ասած ոչ բարեկամական յայտարարութիւններ եւ գործողութիւններ անել, որն աւելի խորացրեց անվստահութիւնը», ըստ «Panorama.am»ի լրագրողներու հետ հանդիպման ժամանակ ըսած է Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալպանտեան` պատասխանելով այն հարցումին, թէ ինչպէ՞ս կը մեկնաբանէք Հրանդ Տինքի մահուան տարելիցին առիթով՝ Ա. Տաւուտօղլուի յայտարարութիւնը հայ-թրքական յարաբերութիւններուն նոր սկիզբ դնելու մասին:
Միաժամանակ նախարարը նշած է, թէ հարց կ՛առաջանայ, ինչո՞ւ Տաւուտօղլուն կամ այլ բարձրաստիճան պաշտօնեաներ կը սպասէին 2015 թուականին, որ նոր յայտարարութիւն ընեն Հ. Տինքի սպանութեան առիթով, ինչպէ՞ս կարելի է բացատրել, որ ութ տարի շարունակ Թուրքիոյ իշխանութիւնները չկրցան բացայայտել Տինքի սպանութեան մեղաւորները:
«Հիմա յարգալից վերաբերմունքի մասին են խօսում: Այս նոր յայտարարութեան մէջ որեւէ նոր բան չկայ, դրանց պատասխանը տրուել է», ըսած է Նալպանտեան:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

