«Ազրպէյճանի Սադրիչ Գործողութիւնները Թոյլ Չեն Տար Լղ Հակամարտութեան Հարցով Յառաջընթաց Արձանագրել». Նալպանտեան

Հայաստանի Հանրապետութիւնը 2014թ. ԵԱՀԿ Մինսքի խումբի համանախագահներու հետ շարունակած է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման ուղղուած քայլեր ձեռնարկել: Այս մասին ըստ «Armenpress.am»ի, Յունուար 26-ին նախորդ տարուան դիւանագիտական աշխատանքի ամփոփման ասուլիսին՝ յայտարարած է ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալպանտեան:
«Ազրպէյճանական կողմի սադրիչ գործողութիւնները` հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, ռազմական հռետորաբանութիւնը, հետախուզադիւերսիոն ներթափանցման փորձերը հայ-ազրպէյճանական սահմանին եւ ղարաբաղա- ազրպէյճանական շփման գծում՝ վերջին շրջանում զգալիօրէն աւելացել են, ինչը թոյլ չտուեց առաջընթաց գրանցել ոչ միայն հակամարտութեան կարգաւորման հիմնարար սկզբունքների իրագործման, այլ նաեւ փոխադարձ վստահութեան ձեռքբերման հարցում», նշած է Նալպանտեան:
ԱԳ նախարարը յիշեցուցած է, որ 2014թ. ԵԱՀԿ Մինսքի խումբի համանախագահ երկիրներու ղեկավարները Սոչիի, Նիւփորդի եւ Փարիզի մէջ հանդիպումներ կազմակերպած են Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահներու մասնակցութեամբ, ուր ընդգծուած է, որ հակամարտութեան խաղաղ կարգաւորումը այլընտրանք չունի: «Սակայն ուսումնավարժական թռիչք իրականացնող հայկական ուղղաթիռի խոցումը եւ ուղղաթիռի անկման վայրը շուրջ 10 օր կրակի տակ պահելը զգալի լարուածութիւն առաջացրեց, ինչն արժանացաւ միջազգային հանրութեան արձագանգին», նշած է Նալպանտեան: Ան ընդգծած է, որ Հայաստանի համար կը շարունակէ առաջնահերթ խնդիր մնալ ԼՂ հակամարտութեան խաղաղ կարգաւորումը եւ ՀՀ եւ ԼՂՀ սահմաններու անվտանգութեան ապահովումը:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

