Հայաստանի 100 Յայտնիներ Սուրիահայ 100 Երեխաներու Ամանորեայ Նուէրներ Կը Պատրաստեն
21.11.2014 13:51

ՀՀ սփիւռքի նախարարութեան “Հայերն Այսօր” ելեկտրոնային պարբերականի նախաձեռնութեամբ, եւ համագործակցութեամբ՝ “Սուրիահայերու Հիմնախնդիրները Համակարգող Կեդրոն” հասարակական կազմակերպութեան, կ’իրականացուի Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ իւրայատուկ ծրագիր՝ “100 յայտնիներ սուրիահայ 100 երեխաներու համար” ծրագրի ծիրէն ներս հարիւր խորհրդանշական թիւով Հայաստանի 100 յայտնիներ, Հայաստանի մարզերու եւ Երեւանի ծայրամասերու մէջ բնակութիւն հաստատած 100 սուրիահայ երեխաներուն համար ամանորեայ նուէրներ պիտի պատրաստեն։
“100 յատնիներ սուրիահայ 100 երեխաներու համար” ծրագրի գլխաւոր գործընկերն է «Ջամպօ» Ճաշարն-զբօսայգի”-ն, որուն սեփականատէր Արտիոմ Վարդանեանը, Դեկտեմբեր 23-ին հարիւր երեխաները պիտի հիւրընկալէ իր ճաշարանէն ներս՝ անոնց ներկայացնելով լաւ անակնկալներ, ծանօթացնելով հայկական լաւաշի պատրաստման եղանակին կը տեսնեն տեղի կենդանիներու խաղերը, յատկապէս Միմի կապիկի զուարճալի շարժումները։ Անոնք կը լսեն ծրագրին մասնակից երգիչ-երգչուհիներու կատարումները եւ ձեռնարկի աւարտին կը ստանան իրենց նուէրները։
Ծրագրին մասնակցելու պատրաստակամութիւն յայտնած են՝ Շուշան Պետրոսեան, Նունէ Եսայեան, Յասմիկ Կարապետեան, Ալլա Լեւոնեան, Զարուհի Պապայեան, Արսէն Գրիգորեան (Մրօ), Սոնա Շահգելտեան, , Նազիկ Աւտալեան, Արթուր Աբրահամ, Տիգրան Ներսիսեան, Նելլի Խերանեան, Արամէ, Լէյլա Սարիբէկեան, Սիպիլ, Սիլվա Յակոբեան, Միհրան Ծառուկեան, Vitamin ակումբի տղաները, Ռուբէն Սասունցի, Հրաչ Մուրատեան, Գոհար Յարութիւնեան, Լուսինէ Պատալեան, Ժագ, Տալիթա, Անկելինա Գասպարեան , Աիտա Սարգսեան, Լուիզա Ղամբարեան, Լուիզա Ներսիսեան, Իրինա Թովմասեան, Լուսինէ Թովմասեան, Մկրտիչ Արզումանեան (Մկօ), Աւետ Բարսեղեան, Արտաւազդ Ամիրեան, Տիգրան Պետրոսեան, Գայանէ Ասլամազեան, Արտիոմ Վարդանեան եւ ուրիշներ։
“Հայերն Այսօր”-ը կը շարունակէ կապ հաստատել այլ յայտնիներու հետ՝ ապահովելու անոց մասնակցութիւնը։ Ընդհանրապէս ծրագիրին մաս կազմելու առաջարկը կ’ընդունուի մեծ սիրով։
Նշենք, որ օրեր առաջ ծրագրի մէջ ընդգրկեցինք նաեւ 18 ուքարնիահայ երեխաներ, որոնք երկրի մէջ տիրող անապահով վիճակէն ետք տեղափոխուեցան Հայաստան։
«100 յայտնիները` սուրիահայ 100 երեխաներու համար» ծրագիրը ՀՀ սփիւռքի նախարարութեան հերթական նախաձեռնութիւնն է` ուղղուած Հայաստան-Սփիւռք կապերու ամրապնդման:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

