Համագործակցութեան Յուշագիր՝ «Նորավանք» Գիտակրթական Հիմնարկի Եւ Հայկազեան Համալսարանի Հայկական Սփիւռքի Ուսումնասիրութեան Կեդրոնի Միջեւ

Երեքշաբթի, 7 Հոկտեմբեր 2014ին, Հայաստանի Հանրապետութեան «Նորավանք» Գիտակրթական Հիմնարկը, յանձինս գործադիր տնօրէն՝ Գագիկ Յարութիւնեանի, փոխտնօրէն Արթուր Դումանեանի, Հայագիտական Կեդրոնի ղեկավար Արեստակէս Սիմաւորեանի եւ նոյն կեդրոնի փորձագէտ Վահրամ Հովեանի հիւրընկալեց Հայկազեան Համալսարանի նախագահ, վերապատուելի դոկտոր Փօլ Հայտօսթեանը, Համալսարանի Հայկական Սփիւռքի Ուսումնասիրութեան Կեդրոնի տնօրէն, դոկտոր Անդրանիկ Տագէսեանը եւ Հալէպի Հայ Աւետարանական հոգեւոր հովիւներէն վերապատուելի Սերոբ Մկրտիչեանը։
Հանդիպումին ընթացքին արծարծուեցան Սփիւռքի եւ մասնաւորապէս Միջին Արեւելքի հայ համայնքները յուզող հարցեր, ինչպէս նաեւ «Նորավանք» Գիտակրթական Հիմնարկի եւ Հայկազեան Համալսարանի միջեւ գործակցութեան հնարաւորութիւններն ու հեռանկարները։
Հանդիպման աւարտին «Նորավանք»ի տնօրէն Գագիկ Յարութիւնեանի կողմէ Հայկազեան Համալսարանի Նախագահ Վեր. Փօլ Հայտօսթեանին յանձնուեցաւ Կեդրոնի գիտական-փորձագիտական խորհուրդի անդամ ընտրուելու վկայականը:
Հուսկ՝ համագործակցութեան յուշագիր կնքուեցաւ «Նորավանք» Գիտակրթական Հիմնարկի եւ Հայկազեան Համալսարանի Հայկական Սփիւռքի Ուսումնասիրութեան Կեդրոնի միջեւ։
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

