ՀԲԸՄ-ը 130 Հազար ԱՄՆ Տոլար Պիտի Յատկացնէ Սուրիահայ Ուսանողներուն. Հաղորդագրութիւն

2014-2015 ուսումնական տարեշրջանին ՀԲԸ Միութիւնը 130 հազար ԱՄՆ տոլար պիտի յատկացնէ Սուրիահայ ուսանողներուն:
2013թ. Հոկտեմբերին ՀՀ սփիւռքի նախարարութիւնը, ՀՀ կրթութեան նախարարութիւնը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնն ու Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութիւնը Հայաստանի բարձրագոյն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատութիւններէն ներս ուսում ստացող սուրիահայ ուսանողներու 2013-14 տարեշրջանի ուսման վարձերու փոխհատուցման ծրագիր իրականացուցած էին: Այդ ծրագիրով ՀԲԸՄ-ը, Կիւլպէնկեան հիմնարկութիւնն ու ՀՀ կառավարութիւնը փոխհատուցեցին 2013-14 տարեշրջանի ուսման վարձերը: Սուրիահայ 380 ուսանողներ օգտուեցան համատեղ ծրագրէն:
Նկատի ունենալով ծրագրի կենսական նշանակութիւնը, սուրիահայ ուսանողներուն ամէն գնով աջակցելու պատրաստակամութիւնը, ՀԲԸՄ-ն 2014-2015 եւ 2015-2016 ուսումնական տարեշրջաններուն պիտի շարունակէ է ծրագիրը, տարեկան յատկացնելով 130 հազար ԱՄՆ տոլար: Գ. Կիւլպէնկեան հիմնարկութիւնը նոյնպէս յայտարարած է ծրագրի համար տարեկան 130 հազար ԱՄՆ տոլար յատկացնելու մասին, իսկ Հայաստանի կառավարութիւնը իր հերթին սուրիահայ ուսանողներու համար կիրառուող զեղչերու կողքին պիտի յատկացնէ յաւելեալ գումար: Նկատի առնելով Հայաստան փոխադրուած սուրիահայ ուսանողներու թիւի շարունակական աճը, ծրագրի մէջ հնարաւորինս մեծ թիւով ուսանողներ ընդգրկելու ընդհանուր մօտեցումը, կողմերը նախապատւութիւնը տուած են դիմումներու մեծամասնութիւնը կազմող BA ուսանողներու ուսման վարձերու փոխհատուցման:
Այնուհանդերձ, առաւելագոյն արդարութիւնն ապահովելու ու MA-ի ուսանողներուն նոյնպէս աջակցելու մտահոգութեամբ, կողմերը այժմ կը քննարկեն յստակ չափանիշներու կիրառմամբ ու առկայ պիւտճէի սահմաններու մէջ ուսման վճարներու փոխհատուցման ծրագրի մէջ զիրենք նոյնպէս օգնելու հնարաւորութիւնները:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

