ՀՀ Սփիւռքի Նախարարութիւնը Նշեց իր 6-ամեակը

Հոկտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամեանի ներկայութեամբ եւ մասնակցութեամբ ՀՀ պետական աւագանիին եւ հայկական սփիւռքի ներկայացուցիչներուն տեղի ունեցաւ ՀՀ սփյուռքի նախարարութեան 6-ամեայ գործունեութեան նուիրուած միջոցառում մը:
Նախարար Հրանուշ Յակոբեանի ուղեկցութեամբ ՀՀ Վարչապետը այցելեց նախարարութեան տարբեր բաժինները, ծանօթանալով աշխատակազմի ստորաբաժանումներու աշխատանքային պայմաններուն եւ զրուցեց նախարարութեան աշխատակազմի անդամներուն հետ:
Ողջունելով ՀՀ վարչապետին, Սփիւռքէն ժամանած ղեկավարութեան եւ բազմաթիւ հայրենակիցներուն, Հայաստանի կրթական, գիտական, մշակութային, հասարակական, քաղաքական կառույցներու ղեկավարներուն և ներկայացուցիչներուն՝ ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը ներկայացուց նախարարութեան 6-ամեայ գործունէութեան ձեռքբերումները: Ան իր խօսքին մէջ առանձնացուց յատկապէս «Սփիռռք» ամառային դպրոց», «Արի տուն», «Մեր մեծերը» ծրագիրները, «Իմ Հայաստան» համահայկական փառատօնը, «Համայնքային օրեր Հայաստանում», տարածաշրջանային և այլ ծրագիրներ: Ան կարևորեց անցած 6 տարիներու ընթացքին ՀՀ սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած մի քանի տասնեակ համաժողովները, որոնք կը նպաստեն ազգային ներուժի համախմբումին:
Իրենց կարգին, միջոցառումին ներկայ էին Ռամկավար Ազատական Կուսակցութեան Կեդրոնական Վարչութեան ատենապետ՝ ընկեր Մայք Խարապեանը եւ ԹՄՄ Հիմնադիրներու Մարմնի ատենապետ՝ ընկեր Յակոբ Գասարճեանը, որոնք իրենց Հայաստան կեցութեան ընթացքին աշխատանքային հանդիպումներ ունեցան ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի հետ արծարծելով Հայրենիքն ու Սփիւռքը յուզող հարցեր եւ երկկողմանի աշխատանքային շինիչ ծրագիրներ:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

