Իր Մահկանացուն Կնքած Է Մատենադարանի Նախկին Տնօրէն Սէն Արեւշատեանը

Ութսունվեց տարեկանին մահացած է պատմաբան, փիլիսոփայ, Մեսրոպ Մաշտոցի անուան հին ձեռագիրներու գիտահետազօտական հաստատութեան՝ Մատենադարանի նախկին տնօրէն Սէն Արեւշատեանը:
Սէն Արեւշատեան ծնած է 7 Յունուար 1928ին: Աւարտած է Երեւանի պետական համալսարանի պատմութեան բաժանմունքը: 1951-54 եղած է Հայաստանի Գիտութիւններու ազգային ակադեմիոյ փիլիսոփայութեան եւ պատմութեան բաժանմունքի ասպիրանտ: Հոն աշխատած է իբրեւ գիտաշխատող: 1959էն Երեւանի Մատենադարանին մէջ աշխատած է որպէս հին ձեռագիրներու ուսումնասիրութեան եւ հրատարակման բաժինի վարիչ: 1982-2007ին եղած է Մատենադարանի տնօրէնը: Անոր հիմնական աշխատութիւններն են՝ «Փիլիսոփայական գիտութեան ձեւաւորումը հին Հայաստանում», Գրիգոր Տաթեւացիի «Փիլիսոփայական հայեացքներ» աշխատութիւնները, Դաւիթ Անյաղթի «Քննական բնագրեր» հրատարակութիւնը, զոր նաեւ թարգմանած է աշխարհաբար եւ ռուսերէն: Ունի աւելի քան 150 գիտական աշխատութիւն, բնագիրներ, մենագրութիւններ, թարգմանութիւններ: 1978ին դարձած է Պետական մրցանակի դափնեկիր: 1993էն Փարիզի «Արարատ» միջազգային ակադեմիոյ, 1995էն Մոսկուայի Բնական եւ մարդասիրական գիտութիւններու, 1998էն Ազգային անվտանգութեան խնդիրներու ուսումնասիրութեան ակադեմիաներու իսկական անդամ է: 1996ին դարձած է Հայաստանի Գիտութիւններու ազգային ակադեմիոյ ակադեմիկոս, 2001ին՝ Երեւանի պատուաւոր քաղաքացի: 2008ին պարգեւատրուած է Հայ առաքելական եկեղեցւոյ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով, մշակոյթի նախարարութեան ոսկի մետալով: 2010ին արժանացած է Հայաստանի Պետական առաջին կարգի շքանշանի:
www.armenpress.am
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

