Ջորջ Քլունին 100 հազ. դոլարի նվիրատվություն կանի Լիբանանի բարեգործական ընկերություններին

Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին եւ նրա կինը՝ լիբանանյան ծագմամբ բրիտանացի փաստաբան Ամալ Քլունին 100 հազար դոլարի նվիրատվություն կկատարեն Լիբանանի բարեգործական կազակերպություններին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ամուսնական զույգի հայտարարության մեջ, որն օգոստոսի 6-ին հրապարակվել Է Variety հանդեսում:

«Մենք երկուսս շատ խիստ տագնապած ենք Բեյրութի բնակիչների համար այն ավերածությունների պատճառով, որոնց նրանք ենթարկվեցին վերջին օրերին: Մենք 100 հազար դոլար ենք նվիրաբերում օգնություն ցուցաբերող երեք կազմակերպությունների՝ Լիբանին Կարմիր Խաչին, Impact Lebanon-ին եւ Baytna Batak-ին: Հուսով ենք, որ մյուսները նույնպես կօգնեն իրենց հնարավորությունների չափով»,- նշված Է հայտարարության մեջ: Նավահանգստի պահեստում հուժկու այթյունը որոտացել Է օգոստոսի 4-ին: Պայթյունի ալիքից ոչնչացել եւ վնասվել են տասնյակ տներ, ավելի քան 300 հազար մարդ մնացել Է անօթեւան: Զոհվել Է 149 մարդ, տուժել՝ շուրջ 5 հազարը, տասնյակ մարդիկ համարվում են անհայտ կորած: Լիբանանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ողբերգության պատճառ Է դարձել եռակցման աշխատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակային սելիտրայի բռնկումը, որը մաքսային ծառայություններն առգրավել Էին տակավին վեց տարի առաջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ՌԴ առողջապահության նախարարությունն առաջիկա օրերին կգրանցի COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութը

 COVID-19-ի դեմ պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան կենտրոնի կողմից, մոտ օրերս գրանցում Է անցնելու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի ոռողջապահության նախարարության փոխղեկավար Օլեգ Գրինեւը: «Այն գրանցում կանցնի, այո:

Բայց այժմ տեղի կունենա փորձարկումների վերջին փուլը, դա չափազանց կարեւոր Է: Մենք պետք Է հասկանանք, որ պատվաստանյութն, ամենից առաջ, պետք Է անվտանգ լինի»,-ասել Է նա օգոստոսի 7-ին Ուֆայում Հանրապետական ուռուցքաբանության կենտրոնի վիրահատական բաժանմունքի բացմանը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի այն հարցին, թե իսկապես պատվաստանյութը գրանցում կունենա օգոստոսի 12-ին:

Հուլիսի վերջին փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել Էր, որ Գամալեյայի անվան կենտրոնի կողմից կորոնավիրուսի դեմ մշակված պատվաստանյութի արդյունաբերական արտադրությունը պլանավորվում Է սեպտեմբերին. իսկ Վեկտոր»-ի կողմից մշակվածինը՝ հոկտեմբերին:

Մարկ Ցուկերբերգի կարողությունը գերազանցել Է 100 մլրդ դոլարը. Bloomberg

Միացյալ Նահանգների Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի կարողությունը գերազանցել Է 100 միլիարդ դոլարը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին օգոստոսի 7-ին վկայում են միլիարդատերերի վարկանիշի տվյալները, որը կազմել Է Bloomberg գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ Ցուկերբերգը վարկանիշում դարձել Է երրորդը, որի կարողությունը գերազանցել Է 100 միլիարդ դոլարը:

Ցանկում նրանից վերեւ տեղ են զբաղեցրել ԱՄՆ-ի Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսը (190 միլիարդ դոլար) եւ Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը (120 միլիարդ դոլար): Ինչպես հայտնել Է Bloomberg-ը, 2020 թվականին Ցուկերբերգը վաստակել Է ավելի քան 22 միլիարդ դոլար:

Facebook ընկերությունը հիմնվել Է 2004 թվականի փետրվարի 4-ին Ցուկերբերգի եւ նրա համակուրսեցու կողմից՝ Հարվարդի համալսարանում նրանց ուսումնառության շրջանում: Ընկերության մասնագետների տեղեկություններով՝ աշխարհում ավելի քան 2,7 միլիարդ մարդ Է ամսական թեկուզեւ մեկ անգամ օգտվում ըներության սերվերներից մեկից: Այդ ցանկի մեջ են ներառված Facebook եւ Instagram սոցցաները, ինչպես նաեւ WhatsApp եւ Messenger հավելվածները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեյրութում պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը գերազանցել Է 150-ը

 Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների թվաքանակը հասել Է 154-ի, հիվանդանոցներում ծանր վիճակում գտնվում 120 քաղաքացի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 7-ին հայտարարել Է Լիբանանի առողջապահության նախարար Համեդ Հասանը: Ավելի վաղ հաղորդվել Էր 137 զոհի մասին: «Լիբանանի առողջապահության նախարար Համեդ Հասանը հայտարարել Է զոհվածների վերաբերյալ վերջին տվյալների մասին, նրանց թիվը հասել Է 154-ի: Վիրավորների թվաքանակը մոտավորապես 5 հազար Է»,-գրում Է լիբանանյան NNA գործակալությունը: Նախարարը նշել Է, որ հիվանդանոցներում ծանր վիճակում Է գտնվում 120 մարդ, ուստի զոհերի թիվը կարող Է ավելանալ:

Փրկարարա-որոնողական գործողությունը շարունակվում Է Բեյրութի նավահանգստի տարածքում եւ մերձակայքում ավերված թաղամասերում: Գործողությանը մասնակցում են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները եւ այլ երկրներից ժամանած փրկարարներ: Ավերիչ պայթյունը որոտացել Էր օգոստոսի 4-ին Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում գտնվող Լիբանանի ռազմածովային ուժերի բազայի մերձակայքում: Պայթուցիկ ալիքը ոչնչացրել եւ վնասել Է տասնյակ տներ, ավտոմեքենաներ, մայրաքաղաքի բազմաթիվ թաղամասերում կոտրվել են ապակիները: Տեղի իշխանությունների տվյալներով՝ պայթյունի պատճառ Էր դարձել նավահանգստի պահեստում պահվող 2750 տոննա ամոնիակի սելիտրան, որը 2014 թվականին բռնագրավվել Էր մաքսային ծառայությունների կողմից: Երկրում սուգ Է հայտարարվել: Քաղաքում երկու շաբաթով արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ-ը Լիբանանին 17 մլն դոլարի օգնություն Է տրամադրել

Միացյալ Նահանգների իշխանությունները 17 միլիոն դոլար են տրամադրել Լիբանանին որպես անհետաձգելի օգնություն Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 7-ին այդ մասին հայտնել են Լիբանանի մայրաքաղաքում ԱՄՆ-ի դեսպանությունում: ԱՄՆ-ն արդեն 17 միլիոն դոլարի հրատապ օգնություն Է տրամադրել սոսկալի պայթյունի հետեւանքների դեմ պայքարի համար:

Վաշինգտոնը կշարունակի աջակցություն ցույց տալ Լիբանանի ժողովրդին»,- ասված Է հաղորդագրության մեջ, որը զետեղված Է Միացյալ Նահագների դիվանագիտական ներկայացուցչության Twitter-ում: Այնտեղ նաեւ նշված Է, որ օգնությունը ներառում Է այդ թվում դեղորայքի եւ պարենի մատակարարումներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լիբանանում քննարկում են պայթյունի մի քանի վարածներ, այդ թվում «արտաքին ներգործությունը»

Լիբանանում հետաքննությունը դիտարկում Է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի մի քանի վարկածներ, այդ թվում անփութությունը, դժբախտ պատահարը եւ «արտաքին ներգործությունը»:

Այդ մասին, ինչպես հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը, օգոստոսի 7-ին հայտարարել Է Լիբանանի նախագահ Միշել Աունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետաքննությունն ուսումնասիրում Է մի քանի վարկածներ, ներառյալ անփութությունը, դժբախտ պատահարը, ինչպես նաեւ արտաքին ներգործությունը»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեյրութում 120-ից ավելի դպրոց Է վնասվել պայթյունի պատճառով. ՄԱԿ

Ավելի քան 120 դպրոց Է վնասվածքներ ստացել օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 7-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) պաշտոնական ներկայացուցիչ Մարիքսի Մերկադոն:

«Մենք նախնական հաղորդումներ ունենք այն մասին, որ վնասվածքներ են ստացել ավելի քան 120 պետական եւ մասնավոր դպրոցներ: Խոսքը վերաբերում Է Էական վնասին՝ ջարդված ապակիներից մինչեւ ենթակառուցվածքի ավելի լուրջ վնասվածքները»,- ասել Է նա: «Այդ դպրոցներում սովորում Է մոտավորապես 55 հազար երեխա: Չափազանց կարեւոր Է դրանք նորոգել մինչեւ ուսումնական տարվա սկիզբը»,- նշել Է Մերկադոն:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ պայթյունից բնակելի տների մեծ մասի փլվելու կամ վնասվելու հետեւանքով 80-ից մինչեւ 100 հազար երեխա հարկադրված Է եղել լքելու տները: Քանդվել կամ լրջորեն տուժել են մի քանի բժշկական հիմնարկություններ, ներառյալ առաջնային օգնության 16 կենտրոններ: «Ոչնչացվել են անհատական պաշտպանական միջոցներով տասը կոնտեյներներ, ներառյալ հարյուր հազարավոր ձեռնոցներ եւ դիմակներ, որոնք բոլորովին վերջերս Էր ձեռք բերել Լիբանանի առողջապահության նախարարությունը COVID-19-ի դեմ պայքարի համար»,- հայտնել Է Մերկադոն:

Պաշտոնական ներկայացուցիչն ուշադրություն Է հրավիրել Լիբանանում «դիմակների հույժ կարիքի վրա» վերջին օրերին «կորոնավիրուսի դեպքերի Էական ավելացման» պայմաններում: Նա համաշխարհային հանրակցությանը կոչ Է արել օգնություն ցույց տալու Բեյրութին: Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դիմել Է ամբողջ աշխարհին 15 միլիոն դոլար տրամադրելու կոչով՝ Բեյրութի ծովային նավահանգստում տեղի ունեցած պայթյունի ծանր հետեւանքների պատճառով առողջապահության ոլորտում Լիբանանի բնակչությանն անհապաղ օգնություն ցույց տալու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Պոլսոյ Սահակ Բ. Պատրիարք Զօրակցութիւն Յայտնած Է Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառին

Պոլսոյ  «ԺԱՄԱՆԱԿ»  օրաթերթէն վերահասու կը դառնանք, որ   Թուրքիոյ Հայոց Պատրիարք Ամեն. Տ. Սահակ Ս. Արք. Մաշալեան երէկ հեռախօսազրոյց մը ունեցած է  Մեծի Տանն Կիլիկիոյ Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին հետ, որուն պոլսահայութեան անունով զօրակցութիւն յայտնած է Պէյրութի նախընթաց օրուան սահմռկեցուցիչ պայթումին բերումով ստեղծուած իրավիճակին մէջ։

Թերթը այս առթիւ ներկայացուցած է  Պատրիարքարանի դիւանին կողմէ հրապարակուած պաշտօնական հաղորդագրութիւնը.

4 օգոստոս 2020, երեքշաբթի երեկոյեան, Պէյրութի նաւահանգիստը ցնցուեցաւ զօրաւոր պայթումով մը, որուն որպէս հետեւանք բազմաթիւ մահացողներ ու վիրաւորներ եղան։ Սոյն դէպքը յատկապէս իր խոր ազդեցութիւնը թողուց հայաշատ Պուրճ Համուտի եւ մերձաւոր հայկական թաղամասերէ ներս։ Պայթումը նաեւ նիւթապէս վնասեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի մայրավանքը եւ շրջակայ համալիրը։

 

Այս աղետալի դէպքէն յետոյ Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հայրը, հեռախօսազրոյց մը ունեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին հետ ու յանուն Պատրիարքական Աթոռոյ, Պատկառելի Կրօնական ժողովոյ եւ հայ համայնքին, ցաւ յայտնեց Նորին Սրբութեան։ Պատրիարք Հայրը յայտնեց, թէ պոլսահայութիւնը եւս կը միանայ Պէյրութի ցաւին եւ ի մասնաւորի իր աղօթքով ու բարեմաղթութեամբ կը սատարէ լիբանանահայութեան։ Պատրիարք Հայրը նաեւ յայտնեց, թէ 9 օգոստոս 2020, կիրակի, Պատրիարքական Աթոռոյս ենթակայ բոլոր եկեղեցիներուն մէջ յաւարտ Ս. Պատարագի, հոգեգանգստեան յատուկ պաշտօն պիտի կատարուի զոհերուն հոգիներուն խաղաղութեանը համար։ Նոյն առիթով աղօթք պիտի կատարուի վասն խաղաղութեան եւ անդորրութեան լիբանանահայութեան։

 

Նորին Սրբութիւնը շնորհակալութիւն յայտնեց Նորին Ամենապատուութեան վշտակցութեան համար եւ մաղթեց, որ շրջանի ժողովուրդի նիւթական եւ բարոյական ցնցումը անցողական ըլլայ։ Այս առթիւ յատկապէս խնդրեց, որ աղօթել շարունակեն խաղաղութեան հաստատման համար։

 

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը  

Պէյրութի Կեդրոնական Հատուածին Մէջ Բախումներ

Անցնող  ժամերուն ընթացքին Պէյրութի  կեդրոնական հատուածին մէջ  բախումներ  գրանցուեցան։

Քաղաքացիական  հասարակութեան  հարիւրաւոր անդամներ   հասան Պէյրութի  կեդրոնական մաս եւ անոնք փորձեցին ներխուժել «Նըժմէ»  հրապարակ, ուր  կը գտնուի  խորհրդարանի  շէնքը։

Սոյն բողոքի հաւաքին մասին, ոչ մէկ յայտարարութիւն եղած է եւ քաղաքացիներ    անցնող օրերուն երկրին մէջ գրանցուած ծանր   միջադէպին, ինչպէս նաեւ  քաղաքական իշխանութիւններուն   անհոգութեան   դէմ  բողոքելու նպատակով  իջած են փողոց եւ կը պահանջեն  կառավարութեան   հրաժարումը։

Ապահովական  մարմիններ  կը փորձեն     փակուած  պահել  դէպի «Նըժմէ»  տանող ճանապարհները,  եւ այդ  հատուածներուն մէջ    բախումներ գրանցուեցան։ Բախումներուն հետեւանքով գրանցուած են տասնեակ  վիրաւորներ։

 

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը  

300 Հազար Անպատսպար. Վերակառուցման Համար Միլիառաւոր Տոլարներու Կարիք

Ըստ  «Ալ  Արապիյա»  կայանին      300     հազար  լիբանանցիներ  յայտնուած են  անպատսպար վիճակի մը մէջ։

Աղբիւրը, որ նաեւ կը նշէ, թէ իր  տուեալները վերջնական չեն, կը նախատեսէ, որ Լիբանանի  մէջ   այսօր առկայ   տնտեսական       իրավիճակը աւելիով  բարդանայ։

Նշենք, որ Լիբանանը ցնցած   մեծ  պայթումին հետեւանքով երկրին  հասցուած     վնասները կը գնահատուին 6  միլիառ  ամն  տոլարով:

 

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը