• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Բեյրութում 120-ից ավելի դպրոց Է վնասվել պայթյունի պատճառով. ՄԱԿ

07.08.2020   20:41

Ավելի քան 120 դպրոց Է վնասվածքներ ստացել օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 7-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) պաշտոնական ներկայացուցիչ Մարիքսի Մերկադոն:

«Մենք նախնական հաղորդումներ ունենք այն մասին, որ վնասվածքներ են ստացել ավելի քան 120 պետական եւ մասնավոր դպրոցներ: Խոսքը վերաբերում Է Էական վնասին՝ ջարդված ապակիներից մինչեւ ենթակառուցվածքի ավելի լուրջ վնասվածքները»,- ասել Է նա: «Այդ դպրոցներում սովորում Է մոտավորապես 55 հազար երեխա: Չափազանց կարեւոր Է դրանք նորոգել մինչեւ ուսումնական տարվա սկիզբը»,- նշել Է Մերկադոն:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ պայթյունից բնակելի տների մեծ մասի փլվելու կամ վնասվելու հետեւանքով 80-ից մինչեւ 100 հազար երեխա հարկադրված Է եղել լքելու տները: Քանդվել կամ լրջորեն տուժել են մի քանի բժշկական հիմնարկություններ, ներառյալ առաջնային օգնության 16 կենտրոններ: «Ոչնչացվել են անհատական պաշտպանական միջոցներով տասը կոնտեյներներ, ներառյալ հարյուր հազարավոր ձեռնոցներ եւ դիմակներ, որոնք բոլորովին վերջերս Էր ձեռք բերել Լիբանանի առողջապահության նախարարությունը COVID-19-ի դեմ պայքարի համար»,- հայտնել Է Մերկադոն:

Պաշտոնական ներկայացուցիչն ուշադրություն Է հրավիրել Լիբանանում «դիմակների հույժ կարիքի վրա» վերջին օրերին «կորոնավիրուսի դեպքերի Էական ավելացման» պայմաններում: Նա համաշխարհային հանրակցությանը կոչ Է արել օգնություն ցույց տալու Բեյրութին: Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դիմել Է ամբողջ աշխարհին 15 միլիոն դոլար տրամադրելու կոչով՝ Բեյրութի ծովային նավահանգստում տեղի ունեցած պայթյունի ծանր հետեւանքների պատճառով առողջապահության ոլորտում Լիբանանի բնակչությանն անհապաղ օգնություն ցույց տալու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր