• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ԵՀ-ն ավելի քան 33 մլն եվրո Է տրամադրել Լիբանանին Բեյրութի պայթյունի կապակցությամբ

06.08.2020   16:33

 Եվրահանձնաժողովը (ԵՀ) ավելի քան 33 միլիոն եվրո Է տրամադրել Լիբանանին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքների հաղթահարման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՀ-ի հայտարարության մեջ, որը վերաբերում Է Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի հետ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյանենի հեռախոսազրույցի արդյունքներին:

«Եվրահանձնաժողովն ավելի քան 33 միլիոն եվո Է մոբիլիզացնում անհետաձգելի կարիքների, բժշկական աջակցության եւ սաքավորումների, ինչպես նաեւ (Բեյրութի) կրիտիկականորեն կարեւոր ենթակառուցվածքի պաշտպանության համար: Եվրահանձնաժողովը կքննարկի հետագա օժանդակության հարցը՝ կախված հումանիտար կարիքների ընթացիկ գնահատումից»,- նշված Է այնտեղ:

Ֆոն դեր Լյայենն «առանձնապես նշել Է փորձագետների եւ սարքավորանքի մոբիլիզացման հնարավորությունը լայնընդգրկուն վնասը գնահատելու եւ վտանգավոր քիմիական նյութերի հետ վարվելու գործում»: «Դա կարող Է կարեւոր նշանակություն ուենանալ ոչ միայն քաղաքացիական կառույցների, այլեւ Բեյրութի նավահանգստի վերականգնման համար»,- ասված Է հայտարարուկթյան մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր