Անհայտ անձինք գնդակոծել են ամերիկյան ռազմաբազան Սիրիայում. Al-Watan

Սիրիայի հյուսիս-արեւելքի Հասեքե նահանգում գտնվող ամերիկյան ռազմաբազան ենթարկվել Է հրթիռակոծման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է սիրիական Al-Watan թերթը: Հրատարակության պնդմամբ, աշ-Շադադի քաղաքում տեղակայված բազայի վրա գրոհել են անհայտ անձինք: Վերջին ամիսների ընթացքում ԶԼՄ-ներում կանոնավոր կերպով հաղորդագրություններ են հայտնվում սիրիական Էլ-Հասեքե եւ Դեյր-Էզ-Զոր նահանգներում գտնվող ամերիկացի զինվորականների վրա անհայտ ջոկատների հարձակումների մասին:
Պենտագոնում այդ տեղեկատվությունը հերքում են: Սիրիայում զինված հակամարտությունն սկսվել Է 2011 թվականին: Առանձին շրջաններում շարունակվում են զտումները զինյալներից: ԱՄՆ-ից ժամանած զինվորականները Էլ-Հասեքե եւ Դեյր-Էզ-Զոր նահանգներում գտնվում են անօրինական հիմունքներով:
Նրանք իրենց ուժերը կենտրոնացրել են խոշոր նավթագազային հանքավայրերի շուրջը: Սիրիական իշխանությունները քանիցս հայտարարել են, որ ամերիկյան զորակազմի երկրում գտնվելը խախտում Է պետության ինքնիշխանությունը եւ բոլոր միջազգային նորմերը: Իր հերթին, Սիրիայի գծով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին մայիսի սկզբին հայտարարել Էր, որ Վաշինգտոնը ձգտում Է հասնել երկրում 2011 թվականին հակամարտության սկսվելուց առաջ իրադրության վերականգնմանը եւ վերջին հաշվով այնտեղից բոլոր զինված ուժերի հեռացմանi, առաջին հերթին՝ իրանական, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

