• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Վեց ամիս ոչինչ չի արվել պայթյունավտանգ նյութը տեղափոխելու համար․ Բեյրութի պայթյունի պատճառները

05.08.2020   22:33

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հանգամանքների նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կատարվածի պատճառը կարող էր լինել նավահանգստի տարածքում պայթուցիկ նյութերի պահման հարցում ցուցաբերված անփութությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրի։

Գործակալության աղբյուրը հավելել է, որ տվյալ խնդրով զբաղվող տեսչությունը խախտումներին ուշադրություն է դարձրել դեռևս վեց ամիս առաջ, սակայն ոչինչ չի արվել պայթյունավտանգ նյութը տեղափոխելու համար:

Աղբյուրը հայտնել է, որ օգոստոսի 4-ին 9-րդ պահեստում բռնկված հրդեհը տարածվել է մինչև 12-րդ պահեստ, որտեղ պահվելիս է եղել ամոնիումի նիտրատը:  

Նավահանգստի ղեկավար Հասան Կորայտեմը տեղի լրատվամիջոցին հայտնել է, որ պահեստում այդ նյութը պահվել է դատարանի որոշմամբ: Նա հավելել է, որ իրենք տեղյակ են եղել, որ այն վտանգավոր է, սակայն չեն պատկերացրել, որ «այս աստիճանի»:

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր