Լիբանանի արտգործնախարարը պաշտոնաթողության խնդրագիր Է ներկայացրել

Լիբանանի արտաքին գործերի նախարար Նասիֆ Հիթթին օգոստոսի 3-ին պաշտոնաթողության խնդրագիր Է ներկայացրել երկրի վարչապետ Հասան Դիաբին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես պաշտոնաթողություն եմ խնդրել (կառավարության մոտ) այն բարենորոգումների իրականացման համար հաստատուն կամաքի բացակայության պատճառով, որոնք պահանջում են լիբանանցիները եւ միջազգային հանրակցությունը»,- մեջբերում Է անում Al Mayadeen հեռուստաալքիքը Հիթթիի խոսքից վարչապետի հետ կայացած հանդիպումից հետո: Արտգործնախարարության ղեկավարը նաեւ հույս Է հայտնել, որ Լիբանանի կառավարությունը կվերանայի իր քաղաքականությունը մի շարք բնագավառներում:
Նրա խոսքով՝ հանրապետության հաջող զարգացման համար անհրաժեշտ են օրենքի գերակայություն, հաշվետվության ենթակայություն եւ թափանցիկություն, ինչպես նաեւ կառավարիչների կողմից երկրի ազգային շահերի հստակ պատկերացում: Ներկայիս կաբինետը կազմվել Է հունվարի 21-ին եւ վստահության քվե ստացել փետրվարի 12-ին, այն հենվում Է խորհրդարանական մեծամասնության աջակցության վրա, որի մեջ են մտնում պատգամավորներ շիաների «Հըզբոլլահ» կուսակցությունից: Կառավարությանն ընդդիմադիր սուննիների «Ալ Մուսթաքբալ» շարժումը, որը գլխավորում Է նախկին վարչապետ Սաադ Հարիրին, որը պաշտոնաթող եղավ անցյալ տարվա հոկտեմբերի 29-ին իշխանության բարձրագույն ոլորտներում կոռուպցիայի դեմ բողոքների ալիքի ֆոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

