• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Պեկինում հույս ունեն, որ COVID-19-ի դեմ համատեղ պայքարը կբարելավի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները

31.07.2020   20:37

Միացյալ Նահանգները եւ Չինաստանը պետք Է միասին աշխատեն կորոնավիրուսի դեմ պայքարի պայմաններում: Չինաստանի Հիվանդությունների վերահսկաման եւ կանխարգելման կենտրոնի ղեկավար Գաո Ֆուի կարծիքով՝ նման համագործակցությունը կարող Է լավ ազդել երկու երկրների հարաբերությունների վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես աշխատում եմ բնակչության առողջության ոլորտում: (…) Ի՞նչ Է բնակչությունը: Բնակչությունը բոլորն են, ովքեր ապրում են Երկրի վրա: (…) Դուք կոչվում եք ԱՄՆ, մենք կոչվում ենք Չինաստան, (…) բայց մենք բոլորս մեկ տեսակ ենք՝ Homo sapiens: Մի մոռացեք այդ մասին: (…) Վիրուսը մեզ բարեկամներ կդարձնի, որովհետեւ մենք պետք Է աշխատենք միասին»,- ասել Է Գաո Ֆուն հուլիսի 30-ին տեղի ունեցած տեսախորհրդաժողովի ընթացքում, որը նախաձեռնել Էր Միացյալ Նահանգներում գտնվող «ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունների ազգային կոմիտե» ոչ առեւտրային կազմակերպությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր