• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

COVID-19. ԱՄՆ-ում մահերի թիվը 150 հազարից ավելի է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

30.07.2020   19:48

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 17 միլիոն 221 հազարը: «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 671 հազարը: Ապաքինվել է ավելի քան 10 միլիոն 734 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 4 միլիոն 569 հազար 173 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 153 հազար 864 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 2 միլիոն 555 հազար 518-ի, մահերինը՝ 90 հազար 188-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 1 միլիոն 590 հազար 297, մահերինը՝ 35 հազար 048:

Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 834 հազար 499 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 5 հազար 509 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 13 հազար 802 մարդ:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Հարավային Աֆրիկան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը 471 հազար 123 է, մահերինը՝ 7 հազար 497: Հաջորդող երկիրը Մեքսիկան է 408 հազար 449 ընդհանուր, 45 հազար 361 մահվան դեպքով:  Պերուն առանձնանում է 400 հազար 683 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 18 հազար 816 մարդ: Չիլիում վարկվածների ընդհանուր թիվը 351 հազար 575 է: Վարակի հետևանքով մահացել է 9 հազար 278: Իսպանիան հայտնվել է 9-րդ տեղում՝ 329 հազար 721 ընդհանուր, 28 հազար 441 մահվան դեպքով:  Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 301 հազար 530-ի, մահերինը՝ 16 հազար 569-ի: Թուրքիան առանձնանում է 228 հազար 924 ընդհանուր, 5 հազար 659 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1160-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 17 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 28-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 105-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 84 հազար 165, որից ապաքինվել է 78 հազար 957-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 274 հազար 219 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 110 հազար 460, մահերինը՝ 171: Եգիպտոսում առկա է 93 հազար 356 հաստատված դեպք:  Այստեղ վարակի հետևանքով մահացել է 4 հազար 728 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 60 հազար 223 է, մահացածներինը՝ 349: Լիբանանում կա 4 հազար 205 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 55: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 717-ի: Վարակի հետևանքով մահացել է 40 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր