Ադրբեջանի նախագահը մտադիր է վերջ դնել քաղաքական ընդդիմությանը. The Washington Post

Հեղինակավոր The Washington Post-ը ծավալուն հոդված է հրապարակել այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտադիր է վերջ դնել երկրում գործող քաղաքական ընդդիմությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածում անդրադարձ է կատարվում նաև հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողություններին և դրանց հաջորդած քաղաքական իրադարձություններին:
Նշվում է, որ Ադրբեջանի նախագահը երբեք բարյացակամ չի եղել անկախ մամուլի և այլախոհների նկատմամբ:
«Փետրվարյան խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդների կողմից ճանաչվել են իրական քաղաքական մրցակցությունից զուրկ։ Հիմա, պանդեմիայի, նավթի ցածր գների և ոխերիմ Հայաստանի հետ հարաբերություններում լարվածության թեժ պահին, պարոն Ալիևը հանկարծ հայտնաբերեց թշնամիների՝ քաղաքական ընդդիմության «հինգերորդ շարասյունը» և սկսեց բանտ նետել նրանց։ Պարոն Ալիևի հիստերիան սպառնում է ոչնչացնել այն, ինչ մնացել է Ադրբեջանի անկախ քաղաքական ուժերից»,- նշվում է հոդվածում, որը ստորագրված է խմբագրական խորհրդի կողմից:
Անդրադարձ կատարելով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողություններին, նշվում է, որ դրանց ընթացքում Բաքվում տեղի է ունեցել կազմակերպված հանրահավաք, ինչն էլ Ալիևն օգտագործել է քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու համար:
«Բողոքի ակցիայի ավարտին մի խումբ մարդիկ ներխուժել են Բաքվի խորհրդարանի շենք, նախքան նրանց հեռացնելը ոստիկանությունը և ոստիկանական մի քանի մեքենաներ տապալվել են զայրացած ամբոխի կողմից: Պարոն Ալիևը բողոքը որակեց որպես «հինգերորդ շարասյան» հետապնդման պատրվակ։ Հանրահավաքի հաջորդ օրը նաև հարձակվել է խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ Ադրբեջանի Ժողովրդական ճակատի վրա։ Նա պնդում էր, որ Ժողովրդական ճակատը «հայերից վատն է»»,- նշված է The Washington Post-ում:
Լրատվամիջոցը հայտնում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները սկսել են ձերբակալել կուսակցության անդամներին և այլ անձանց: Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ ներկայումս կալանքի տակ է մինչև 120 մարդ, այդ թվում՝ կուսակցության ղեկավարների որոշ տեղակալներ, ինչպես նաև լրագրողներ:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

