• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ԱՄՆ քաղաքացիները ստորագրահավաք են սկսել Ադրբեջանին տրվող ֆինանսավորումը դադարեցնելու պահանջով

22.07.2020   20:21

Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիները ստորագրահավաք են սկսել և պահանջում են դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն ու USAID-ի ֆինանսավորումն Ադրբեջանին։

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ ստորագրահավաքը բաց է Սպիտակ տան պաշտոնական կայքում:

 

«Ամերիկացի հարկատուների ավելի քան 1,5 միլիարդ դոլար է ծախսվում ավտորիտար կառավարության ֆինանսավորման համար, որը կառավարում են նավթով հարուստ օլիգարխ Իլհամ Ալիևը՝ նախագահ, և նրա կինը՝ փոխնախագահ: Այդ գումարները յուրացվել և օգտագործվել են տարածաշրջանային պատերազմներ հրահրելու համար»,- ասված է ստորագրահավաքի մեկնաբանության մեջ:

Ստորագրահավաքի կազմակերպիչները նշում են, որ ադրբեջանական արժեքները չեն համընկնում Միացյալ Նահանգների ժողովրդավարական արժեքների հետ և ոչ մի օգուտ չեն բերում ժողովրդին։

«Մենք ՝ ամերիկյան ժողովուրդը, ցանկանում ենք դադարեցնել Ադրբեջանի ամբողջական ֆինանսավորումն ու օգնությունը և այդ գումարներն ուղղել այլ վայրեր, ինչպիսիք են փոքրամասնությունների ֆինանսավորումն ու հնարավորությունների ընդլայնումն ու բարգավաճումը, կրթությունն ու պետական այլ ծրագրեր։ Դադարեցրեք ԱՄՆ-ի ռազմական օգնությունն ու USAID-ի ֆինանսավորումն Ադրբեջանին»,- նշված է հայտարարության մեջ:

Հուլիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատեց պաշտպանության հատկացումների օրինագծում փոփոխությունների մասին փաթեթը, որով Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնության նկատմամբ վերահսկողությունը կխստացվի:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր