• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ԱՄՆ-ը Չինաստանից պահանջել Է Հյուսթոնում փակել հյուպատոսությունը

22.07.2020   20:19

Միացյալ Նահանգները պահանջել Է փակել Հյուսթոնում Չինաստանի գլխավոր հյուպատոսությունը: Հուլիսի 22-ին ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հուլիսի 21-ին ԱՄՆ-ը Չինաստանից խստորեն պահանջել Է փակել Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը: ԱՄՆ-ի կողմից այդ միակողմանի քաղաքական սադրանքը լրջորեն խախտում Է միջազգային իրավունքի նորմաները եւ միջազգային հարաբերությունների հանգուցային սկզբունքները, ինչպես նաեւ Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հյուպատոսային համաձայնագիրը»,- ասել Է նա:

Չինաստանը միջոցներ կձեռնարկի, եթե ԱՄՆ-ը չհրաժարվի Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը փակելու պահանջից, հայտարարել են ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունում: Ավելի վաղ այդ մասին հայտնել Է չինական Global Times թերթի գլխավոր խմբագիր Հու Սիցզյանը Twitter-ի՝ իր Էջում: «ԱՄՆ-ը Չինաստանին խնդրել Է 72 ժամվա ընթացքում փակել Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը»,- գրել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր