• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Լիբանանի դատարանն արգելանք Է դրել կենտրոնական բանկի ղեկավարի սեփականության վրա

20.07.2020   19:57

Լիբանանի դատարանը հուլիսի 20-ին կարգադրել Է արգելանք դնել կենտրոնական բանկի ղեկավար Ռիյադ Սալեմի ունեցվածքի վրա՝ մի խումբ իրավաբանների պահանջով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է LBC լիբանանյան հեռուստաալիքը:

Ճշտվում Է, որ Բեյրութի գործադիր իշխանության ղեկավար, դատավոր Ֆեյսալ Մաքքին հրապարակել Է կենտրոնական բանկի ղեկավարի անշարժ գույքի, այդ թվում՝ Բեյրութի հյուսիսում գտնվող նրա տան, նրա ավտոմեքենաների եւ լիբանանյան բանկում նրա հաշիվների վրա արգելանք դնելու դատավճիռը:

Դատավորի վճիռն ընդունվել Է նախնական եզրակացության հիման վրա, որը ներկայացվել Է «Մարդիկ պահանջում են համակարգի բարեփոխումներ» խմբի իրավաբանական բաժնի կողմից:

Ակտիվիստները կենտրոնական բանկի ղեկավարի վրա են դնում պատասխանատվությունը նրա ֆինանսական քաղաքականության պատճառով երկրում ստեղծված տնտեսական ճգնաժամի համար, որը հանգեցրել Է ազգային ֆունտի կործանման, ուղեկցվել պետական պարտքի աճով եւ պետական արժութային պահուստների անհետացմամբ: 2019 թվականին Լիբանանում սկսվել են ալեկոծություններ: Հարյուր հազարավոր քաղաքացիներ ամբողջ երկրում հակակառավարական ցույցերի Էին դուրս եկել՝ պահանջելով անցկացնել արդյունավետ տնտեսական բարեփոխումներ, պատասխանատվության կանչել այն քաղաքական գործիչներին, որոնք մասնակից են կոռուպցիային, եւ վերադարձնել պետական բյուջեից գողացված միջոցները:

Նոյեմբերին անկարգությունների ֆոնին հրաժարական տվեց Սաադ Հարիրիի կառավարությունը: Հունվարի վերջին երկրի նախագահը հաստատեց նոր նախարարների կաբինետը: Նոր կառավարությունը ջանքեր Է գործադրում տնտեսությունը վերականգնելու ուղղությամբ, ապրիլի վերջին հայտարարելով հակաճգնաժամային ծրագրեր ընդունելու մասին, որը ներառում Է մի շարք ընդգրկուն բարեփոխումներ եւ օգնություն արտասահմանից, այդ թվում՝ նաեւ ֆինանսական աջակցություն Արժույթի միջազգային հիմնադրամից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր