• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Վերջացրեք, այլ հարց չկա՞․ Մամեդյարովին զայրացրել է Ալիևի քննադատության վերաբերյալ հարցը

16.07.2020   12:16

 Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին զայրացրել է ադրբեջանական լրատվամիջոցի  հարցը, թե ինչպես է վերաբերվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հուլիսի 16-ին հնչեցրած քննադատությանը:

 «Վերջացրեք,  այլ հարց չկա՞: Դա ի՞նչ հարց է։ Եվ ինչպե՞ս կարելի է այս պահին ինչ-որ բանի մասին հարցնել: Զանգահարեք Լեյլա Աբդուլաևային (Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար – խմբ.)։ Վաղը նա կպատասխանի ձեր հարցերին»,- ասել է Մամեդյարովը։

Հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի նիստում դժգոհություն է հայտնել արտաքին գործերի նախարարության և նախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքից։ Ալիևը ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ չի կարողացել գտնել Մամեդյարովին։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր