• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ կանի հնարավորը ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու համար

16.07.2020   13:35

Ռուսաստանի Դանշությունը կանի հնարավորը, որպեսզի կարգավորի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա սրացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:

«Կարող եմ միայն հավաստիացնել, որ մենք կանենք ամեն հնարավորը և ցույց կտանք ռուսական դիվանագիտության լավագույն որակները, որպեսզի ոչ միայն առկա սահմանային հակամարտությունը, այլև մեր եղբայրական երկրների` Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդհանուր առմամբ հարաբերությունները կարգավորվեն: Ռուսաստանն ունի նման հնարավորություններ, մենք բազմիցս դրանցից օգտվել ենք: Ես վստահ եմ, որ մեր հնարավորությունները կօգտագործվեն»,- ասել է նա:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էրոր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններումՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից  հետո Ադրբեջանի զինծառայողներըթողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենանվերադարձել են իրենց դիրքԺամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձըկիրառելով հրետանային կրակսակայն ճնշվել են հայկական կողմից ևկորուստներ կրելովհետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան ՍտեփանյանըԱվելի ուշ Ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծել հայկական դիրքերըթիրախավորել էր նաև քաղաքացիական օբյեկտները:

Հուլիսի 16-ի լույս գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր